Սպորտ

Կադիմյանը Բելառուսի առաջնության խորհրդանշական թիմի կազմում է 

1 րոպեի ընթերցում

Կադիմյանը Բելառուսի առաջնության խորհրդանշական թիմի կազմում է 

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և բելառուսական «Նեմանի» հարձակվող Գեղամ Կադիմյանն ընդգրկվել է առաջնության 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ հարձակվողը «Նեմանի» միակ ֆուտբոլիստն է, ով ընդգրկվել է խորհրդանշական թիմի կազմում:

Մայիսի 9-ին Կադիմյանը դարձել էր դուբլի հեղինակ: 7-րդ տուրում «Նեման»-ը մրցեց «Ռուխ Բրեստ»-ի հետ և զիջեց 2:4 հաշվով:

Այս տուրից հետո «Նեման»-ը մրցաշարային աղյուսակում 14-րդ տեղում է:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում