Վարդենիս քաղաքում հիմնվում է նոր զբոսայգի

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդենիս համայնքի մարզադաշտի հարակից տարածքում մայիսի առաջին տասնօրյակի ընթացքում իրականացվել է մեծաքանակ ծառատունկ` Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի, համայնքապետարանի աշխատակիցների, վարդենիսցի կամավորների մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Զարոյանը, ծառատնկման ծրագիրը Վարդենիս համայնքում իրականացվել է Էյ-Թի-Փի բարեգործական հիմնադրամի կողմից՝ Վարդենիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ: Ծառատունկ կատարվել է նաեւ Չարենցի փողոցում: Ծառատնկման ծրագիրը ավարտի կհասցվի առաջիկա օրերի ընթացքում:

«Մարզադաշտին հարող տարածքում ստեղծվող զբոսայգին ընդգրկում է շուրջ մեկուկես հեկտար տարածք: Ընդհանուր առմամբ այստեղ ծրագրվել է տնկել շուրջ 4 000 հատ հացենու տնկի: Այսօրվա դրությամբ աշխատանքներն արված են կիսով չափ: 200 հատ դեկորատիվ ծառատեսակներ էլ տնկված են քաղաքի փողոցներում: Ծառատունկին ակտիվորեն մասնակցել են համայնքապետարանի եւ մեր ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակիցներ, բազմաթիվ կամավորներ: Առաջիկա օրերին կիրականացնենք ծառատնկման երկրորդ փուլը: Ապագա զբոսայգում նախատեսվում է նաեւ ոռոգման համակարգի կառուցում: Համայնքապետարանը ստանձնում է ծառերի հետագա խնամքը: Վարդենիսի կոմունալ ձեռնարկությունում հրամանագրված այգեպանները կանեն հնարավորը, որպեսզի ապահովվի տնկիների կենսունակությունն ու հետագա աճը»,- նշեց Արթուր Զարոյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը