Սպորտ

ՉԼ-ն և Եվրոպայի լիգան մյուս մրցաշրջանում կարող են փոփոխվել

1 րոպեի ընթերցում

ՉԼ-ն և Եվրոպայի լիգան մյուս մրցաշրջանում կարող են փոփոխվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի եվրոպական ասոցացիան` ՈՒԵՖԱ-ն, կարող է հաջորդ մրցաշրջանում կրճատել Եվրոպայի լիգայի և Չեմպիոնների լիգայի որակավորման փուլերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Times-ը: Ըստ պարբերականի, ՈՒԵՖԱ-ն քննարկում է մի տարբերակ ևս, ըստ որի թիմերը միմյանց միջև մի հանդիպում կանցկացնեն և այն էլ չեզոք դաշտում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈՒԵՖԱ-ն լիահույս է` հունիս-հուլիս ամիսներին առանց երկրպագուների ավարտին կհասցվեն ազգային առաջնություննները, և ակումբները կկարողանան մասնացել Չեմպիոնների լիգային և Եվրոպայի լիգային:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով եվրոպական գրեթե բոլոր առաջնությունները դադարեցվեցին մարտի 13-ից սկսած: Միայն Բելառուսի առաջնությունն է ընթացքի մեջ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում