Սպորտ

«Ուրարտու»-ն ընկերական խաղում զիջել է առաջին խմբից «Լոկոմոտիվ»-ին

1 րոպեի ընթերցում

«Ուրարտու»-ն ընկերական խաղում զիջել է առաջին խմբից «Լոկոմոտիվ»-ին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի թիմերը մարզումները վերսկսելուց հետո անցկացնում են նաև ընկերական հանդիպումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ուրարտու»-ն մրցեց առաջին խումբը ներկայացնող «Լոկոմոտիվ»-ի հետ և զիջեց 1:2 հաշվով: «Ուրարտու»-ի միակ գնդակը խփեց Սեմյոն Սինյավսկին, իսկ «Լոկոմոտիվ»-ից աչքի ընկան Յուրի Գլյուշչուկն ուԱրտեմ Ֆիլիպենկոն:

«Ուրարտուն»-ն մայիսի14-ին կմրցի«Վեստ Արմենիայի»,իսկ մայիսի17-ին«Գանձասար-Կապանի»հետ։

Բոլոր հանդիպումները կկայանան«Ուրարտու»մարզահամալիրում։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նշված հանդիպումները կանցկացվեն փակ՝ առանց հանդիսականների։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում