Պաշտոնական

Ռուսաստանի նախագահը Հաղթանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահը Հաղթանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,ուղերձում ասվում է․

«Հարգելի Արմեն Վարդանի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ։

Մեր ժողովուրդների համար այս նվիրական օրը նշելով՝ մեր խորին հարգանքի տուրքն ենք մատուցում բոլոր նրանց անմահ սխրանքին, ովքեր պայքարեցին ֆաշիզմի դեմ՝ խաղաղություն և ազատություն ապահովելով ապագա սերունդների համար։

Համոզված եմ, որ պատերազմի տարիներին կոփված մարտական եղբայրության ավանդույթները, համախմբվածությունն ու փոխօգնությունը հետագայում ևս ամուր հիմք կծառայեն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման համար։

Խնդրում եմ Հայաստանի Հանրապետությունում բնակվող բոլոր վետերաններին և թիկունքի աշխատավորներին փոխանցել քաջառողջության, երջանկության, բարօրության մաղթանքներս»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում