Արմեն Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հաղթանակի ու խաղաղության տոնի և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանն մայիսի 9-ին այցելել է մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ:
Նախագահը ծաղիկներ է դրել Մեծ Հայրենականի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը։