Հայաստանը դեռ կարողանում է հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը․ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ներկայումս Հայաստանի կառավարությունն ընդունել է 17 հակաճգնաժամային միջոցառում և ավելի քան մեկ միլիոն մարդու աջակցություն է տրամադրել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Միր» հեռուստալիքին տված հարցազրույցում այս կարծիքն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչ է կատարվում Հայաստանի տնտեսության հետ և ինչպե՞ս են իշխանությունները օգնում մարդկանց:

«Մինչև կորոնավիրուսը մենք ունեցել ենք տնտեսական աճի շատ բարձր տեմպեր: 2019 թվականին արձանագրեցինք ՀՆԱ-ի 7,6 տոկոսի աճ: 2020 թվականի առաջին երկու ամիսների արդյունքներով մենք ունեցել ենք 8,4 տոկոսի աճ: Իհարկե, կորոնավիրուսային համաճարակը հարվածեց մեր տնտեսությանը, և մենք արդեն աշխատում ենք հակաճգնաժամային միջոցառումների վրա: Ներկայումս Հայաստանի կառավարությունն ընդունել է 17 հակաճգնաժամային միջոցառում: Ավելի քան մեկ միլիոն ՀՀ բնակիչ արդեն ստացել է հակաճգնաժամային աջակցություն, այս կամ այն մակարդակի օժանդակություն: Կարծում եմ, որ մենք դեռ կարողանում ենք հաղթահարել այս ճգնաժամը»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում որոշակի սոցիալական լարվածություն կա, բայց Կառավարությանը դեռ հաջողվում է խուսափել սոցիալական ճգնաժամից։

«Ինչու եմ ասում «դեռ», քանի որ ոչ ոք չգիտի, թե որքան կտևի այս ամբողջ իրավիճակը: Ըստ իմ գնահատականների, առնվազն մեկ տարի մենք ապրելու ենք կորոնավիրուսով, համաճարակային իրավիճակով: Ակնհայտ է, որ մենք ՝ համաշխարհային տնտեսությունը, արդեն մտել ենք անկման փուլ: Պետք է շատ աշխատանք կատարել, որպեսզի տնտեսական ճգնաժամը չվերածվի մարդասիրական ճգնաժամի: Վստահ եմ, որ մենք կկարողանանք հասնել դրան»,- ընդգծեց Փաշինյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես են ԱՊՀ երկրները պայքարում համաճարակի դեմ, ՀՀ վարչապետը ասաց, որ ԱՊՀ երկներում նույն իրավիճակն է։

«Կորոնավիրուսը ավելի վաղ հայտնվեց մի երկրում, ավելի ուշ ՝ մեկ այլ երկրում, բայց ընդհանուր առմամբ մենք ունենք շատ նման իրավիճակներ: Չեմ կարծում, որ ԱՊՀ-ում և ընդհանրապես աշխարհում կան երկրներ, որոնք շատ ակնհայտ հաջողություններ և շատ ակնհայտ անհաջողություններ ունեն կորոնավիրուսի դեմ պայքարում: Դա դեռ կախված է տեղական նրբություններից: Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ մենք ունենք նույն իրավիճակը»,- եզրափակեց Փաշինյանը։

Հայերեն Русский

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն ԱՄԷ մեկնարկել է շաբաթական մինչև 40 տոննա ծավալով

ՆԳՆ-ն պարզաբանել է Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութը

ՀՀ ԱԳՄԱ նախարարը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգը

Հայաստանն ու Լատվիան կընդլայնեն համագործակցությունն արհեստական բանականության և կիբեռանվտանգության ոլորտներում

Բացահայտվել են Հոբարձիում տեղի ունեցած փոխհրաձգության հանգամանքները․ կանխվել է նաև վրեժխնդրության փորձ

Օսեյանն ու իր ամբողջ մարզչական շտաբը հեռացել են «Փյունիկ»-ից

Ֆրանսիան հայտնել է Պետդումայի ընտրություններից հետո բանակցելու Ռուսաստանի պատրաստակամության մասին

Հայաստանը և ֆրանսիական CEA-Leti-ն քննարկել են համագործակցությունը միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտներում

Թերլիցքավորման պատճառով կասեցվել է «Արմ Պետրոլ»-ի լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը

Գարեգին Բ-ի և ևս վեց եպիսկոպոսների գործը կքննվի Արմավիրի մարզի դատարանում