Սպորտ

«Բարսելոնա»-ն երկամսյա դադարից հետո վերսկսել է մարզումները

1 րոպեի ընթերցում

«Բարսելոնա»-ն երկամսյա դադարից հետո վերսկսել է մարզումները

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ն վերսկսել է մարզումները թիմի մարզաբազայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մոտ երկու ամիս դադարից հետո ֆուտբոլիստները մարզվել են անհատական ծրագրով և պահպանել են սոցիալական հեռավորությունը: Թիմի հետ մարզվել է նաև վնասվածքից հետո ապաքինված Լուիս Սուարեսը:

Երկու օր առաջ իսպանական երկու գրանդ ակումբների` «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները վերադարձել են մարզաբազա: Ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեստեր կհանձնեն և բնակություն կհաստատեն ակումբների մարզաբազաներում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի ֆուտբոլի առաջնության` Լա լիգայի, մյուս հատվածը չի չեղարկվի, և մրցաշրջանը կհասցվի ավարտին: Իսպանական բարձրագույն լիգայի, Ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի և Իսպանիայի սպորտի խորհուրդի քննարկման արդյունքում են հանգել այս եզրակացությանը: Լիգան ավարտին հասցնելու հիմնական շարժառիթը եղել է ֆինանսական կողմը, քանի որ պանդեմիան լուրջ վնասներ է հասցրել Իսպանիային:

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում