Սպորտ

ՖԻՖԱ-ն թույլատրել է մեկ խաղում 5 փոփոխություն կատարել

1 րոպեի ընթերցում

ՖԻՖԱ-ն թույլատրել է մեկ խաղում 5 փոփոխություն կատարել

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, թույլատրել է մեկ խաղի ընթացքում 5 փոփոխություն կատարել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Նման որոշումը կապված է կորոնավիրուսի պանդեմիայից հետո վերսկսվող խաղերի խտությամբ պայմանավորված՝ ֆուտբոլիստների ֆիզիկական բեռնվածությունը թեթևացնելուն:

Ավելի վաղ ՖԻՖԱ-ին նման առաջարկով դիմել էր անգլիական Պրեմիեր լիգան:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դեռևս դադարեցված են եվրոպական մի շարք ֆուտբոլային առաջնություններ, բացառությամբ` Բելառուսի առաջնության:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում