Սպորտ

«Ուրարտուն» կանցկացնի մի քանի ընկերական հանդիպում

1 րոպեի ընթերցում

«Ուրարտուն» կանցկացնի մի քանի ընկերական հանդիպում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչ կվերսկսվի Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի հանդիպումները, «Ուրարտուն» կանցկացնի մի քանի ընկերական հանդիպում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նախատեսված է 3 խաղ։ Մայիսի 11-ին Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը ուժերը կչափի «Լոկոմոտիվի», մայիսի 14-ին՝ «Վեստ Արմենիայի», իսկ մայիսի 17-ին «Գանձասար-Կապանի» հետ։

Բոլոր հանդիպումները կկայանան «Ուրարտու» մարզահամալիրում։ Անվտանգության նկատառումներից ելնելով նշված հանդիպումները կանցկացվեն փակ՝ առանց հանդիսականների։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում