Մբապեն լավագույնն է Ֆրանսիայի առաջնությունում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզյան ՊՍԺ ֆուտբոլային ակումբից Կիլիան Մբապեն ճանաչվել է Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության ավարտված մրցաշրջանի լավագույն ռմբարկու:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ժամանակից շուտ էր եզրափակվել: 28 տուրից հետո երկրի չեմպիոն էր հռչակվել ՊՍԺ-ն: Մբապեն 20 խաղում խփել է 18 գնդակ ու ճանաչվել մրցաշարի լավագույն հարձակվող:
Մբապեն արդեն երկրորդ տարին անընդմեջ ճանաչվում է Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու: