Սպորտ

Բունդեսլիգայի վերսկսումից հետո առաջին հանդիպումը կկայանա մայիսի 16-ին

1 րոպեի ընթերցում

Բունդեսլիգայի վերսկսումից հետո առաջին հանդիպումը կկայանա մայիսի 16-ին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ֆուտբոլի առաջնությունը` Բունդեսլիգան վերսկսվում է պաշտոնապես:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը: Կորոնավիրուսի պանդեմիայից հետո Գերմանիայի առաջնությունն առաջին է, որ վերսկսվում է: Առաջին հանդիպումը կկայանա մայիսի 16-ին, որտեղ կմրցեն «Բորուսիա»-ն և «Շալկե»-ն: Լիգայի կազմակերպիչները նպատակ ունեն առաջնությունն ավարտել հունիսին:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Բունդեսլիգան դադարեցվել էր մարտի 13-ին: Թիմերն արդեն մեկ շաբաթ է ինչ մարզումներ են անցկացնում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում