Սպորտ

Չեմպիոնների լիգայում հստակեցվում է առաջին հանդիպման օրը 

1 րոպեի ընթերցում

Չեմպիոնների լիգայում հստակեցվում է առաջին հանդիպման օրը 

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում հստակեցվում են առաջիկա հանդիպումների ժամկետները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Յուվենտուս»-«Լիոն» հանդիպումը նախատեսվում է անցկացնել օգոստոսի 8-ին: Կազմակերպիչներն առավել մեծ ուշադրություն են դարձնելու ապահովության նորմերին:

Մյուս հանդիպումների մասին դեռևս հստակ լուրեր չկան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈՒԵՖԱ-ն լիահույս է` հունիս-հուլիս ամիսներին առանց երկրպագուների ավարտին կհասցվեն ազգային առաջնություննները, և ակումբները կկարողանան մասնացել Չեմպիոնների լիգային և Եվրոպայի լիգային:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով եվրոպական գրեթե բոլոր առաջնությունները դադարեցվեցին մարտի 13-ից սկսած: Միայն Բելառուսի առաջնությունն է ընթացքի մեջ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում