Սպորտ

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը վաղաժամ կավարտվի 

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը վաղաժամ կավարտվի 

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը դադարից հետո չի վերսկսվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sport-Express-ը: Ըստ պարբերականի, առաջնությունը, որը դադարեցվել էր կորոնավիրուսի պատճառով, չի շարունակվի, և երկրի չեմպիոն կհռչակվի «Զենիթ»-ը, որն այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարն է: Վերջնական և պաշտոնական որոշում կկայացվի մայիսի 15-ին` ռուսական ֆուտբոլային միության նիստում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել,որ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության մյուս հանդիպումները կարող են անցկացվել առանց երկրպագուների:

Այժմ ռուսական Պրեմիեր լիգան դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում