Սպորտ

Դիբալան ապաքինվել է կորոնավիրուսից 

1 րոպեի ընթերցում

Դիբալան ապաքինվել է կորոնավիրուսից 

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրինին «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Պաուլո Դիբալան ապաքինվել է կորոնավիրուսից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: Արգենտինացին, ով «Յուվենտուս»-ի կազմում առաջին ֆուտբոլիստներից էր, որը վարակվել էր, այժմ կրկնական թեստ է հանձնել, որոնց պատասխանները բացասական են եղել: Ֆուտբոլիստը և իր ընկերուհին վարակվել էին դեռևս մարտի 21-ին:

Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուս»-ի կազմում մասնակցել է 34 խաղի և խփել է 13 գնդակ:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին:Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում