Նախարարությունը քննարկում է թատերահամերգային կազմակերպությունների գործունեության տարբերակները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մայիսի 5-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկել է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման և սահմանափակումների պայմաններում կազմակերպությունների գործունեության վերականգնման հավանական տարբերակները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

««Ստեղծված իրավիճակում մենք փորձում ենք լուծումներ գտնել և կազմակերպել խմբային, կոլեկտիվ արվեստի տեսակների՝ երգչախմբերի, նվագախմբերի, թատերախմբերի, պարային խմբերի հնարավոր գործունեությունը, քանի որ բնականոն հունին վերադառնալու անորոշությունը վտանգ է նաև մասնագիտական առումով: Սովորաբար խոսում ենք ֆիզիկական վտանգների մասին, սակայն կան նաև պրոֆեսիոնալ ռիսկեր, և եթե իրավիճակը շարունակի մնալ նույնը, թեկուզ առաջիկա երկու ամիսներին, ապա մենք հետագայում լուրջ խնդիրներ ենք ունենալու այս խմբերը նորմալ որակի և մակարդակի բերելու տեսանկյունից: Դրա համար մենք քննարկում ենք, թե որոնք են անվտանգության տեսակետից հաղորդակցման լավագույն տարբերակները մշակույթի ասպարեզում»,- տեղեկացրել է նախարարի տեղակալը:

Քննարկման ընթացքում առաջարկություններ են հնչել՝ փորձերը կազմակերպել տվյալ կառույցներին պատկանող բացօթյա, սակայն փակ մուտքերով տարածքներում՝ կանխելու վարակի տարածման հնարավորությունը, պահպանել անվտանգության բոլոր նորմերը, ապահովել աշխատակիցներին տրանսպորտային միջոցներով՝ համապատասխան ֆինանսական փոփոխություններ կատարելու միջոցով /քանի որ տրանսպորտը դեռևս չի աշխատում/: Քննարկվել է նաև փոքր խմբերով փորձեր անելու տարբերակը:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանի տեղեկացմամբ՝ այս բոլոր առաջարկությունները կներկայացվեն և կքննարկվեն նաև պարետատան հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի