Հայկական ֆուտբոլային ակումբները վերսկսել են ընկերական հանդիպումները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչ կվերսկսվի Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջին խմբի և բարձրագույն խմբի խաղերը` թիմերն առաջին ընկերական հանդիպումներն են անցկացրել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բարձրագույն խումբից Երևանի «Արարատը» Ձորաղբյուրի մարզաբազայում մրցեց Առաջին խմբից «Մասիս»-ի հետ։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: «Արարատից» աչքի են ընկել Զավեն Բադոյանն ու Դավիթ Խուրցիձեն։
Առաջին խմբի երկու թիմեր ևս ընկերական հանդիպում են անցկացրել` «Լոկոմոտիվ»-ը 3:0 հաշվով հաղթեց «Դիլիջան»-ին:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը