Տարածաշրջանային

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 100 հազարից

1 րոպեի ընթերցում

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 100 հազարից

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում մայիսի 6-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 1 680-ով՝ ընդհանուրը դառնալով 101 հազար 650: Վարակի հետևանքով մահացածների թիվն ավելացել է 78-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 6 հազար 418: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ծանր վիճակում է գտնվում 2 հազար 735 անձ:

Վերջին տվյալների համաձայն, ապաքինվածների թիվն ավելացել է 1112-ով: Ընդհանուր առմամբ երկրում ապաքինվել է 81 հազար 587 մարդ:

Մինչ այժմ թեստավորվել է 531 հազար 275 անձ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում