Սպորտ

«Փյունիկ»-ը համագործակցության պայմանագիր է կնքել չինական «Շանհայ Լինկման»-ի հետ  

1 րոպեի ընթերցում

«Փյունիկ»-ը համագործակցության պայմանագիր է կնքել չինական «Շանհայ Լինկման»-ի հետ  

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան «Փյունիկ» և չինական «Շանհայ Լինկման» ֆուտբոլային ակումբները համագործակցության պայմանագիր են ստորագրել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պայմանագիրն իրենից ներկայացնում է համագործակցության մի քանի շրջանակ` կոմերցիոն համագործակցություն, կադրերի փոխանակում և մանկապատանեկան մրցաշարերի հրավերներ։

«Փյունիկ» ՖԱ-ն շատ է կարևորում համագործակցությունը ֆուտբոլային ակումբների հետ ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս։ Վստահ ենք, որ այս համագործակցությունը միայն օգտակար կլինի հայկական ֆուտբոլի համար»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ:

«Փյունիկ»-ը պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է, որը հիմնադրվել է Երևանում 1992­ին՝ նույն թվականին, երբ ԽՍՀՄ փլուզումից մեկ տարի անց նորանկախ Հայաստանում ստեղծվեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Բարձագույն խմբի առաջնությունը։ Ակումբի հիմնադիրն է հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանը։ Հիմնադրման պահից մինչ 1995 թվականը թիմը կրել է «Հոմենեթմեն» անվանումը, իսկ հետո վերանվանվել «Փյունիկ»։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում