Սպորտ

«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր նախագահ ունի 

1 րոպեի ընթերցում

«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր նախագահ ունի 

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոփոխություն է տեղի ունեցել «Նոա» ֆուտբոլային ակումբի ղեկավար կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ընդհանուր ժողովի արդյունքներով նոր նախագահ է ընտրվել Ռոման Գևորգյանը, ով ակումբի ստեղծման պահից եղել է ղեկավար խորհրդի անդամ։ Նոր ընտրությունը պայմանավորված է ակումբի հետագա զարգացման վեկտորով և դրված նպատակներով։

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի ընդհատված առաջնությունում «Նոա»-ն ունի 27 միավոր և մրցաշարային աղյուսակում 6-րդն է: Մրցաշարային աղյուսակի առաջատարը 33 միավորով «Արարատ-Արմենիա»-ն:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում