«Հյուսիս-հարավ»-ի տրանշ-3-ում եղանակային պայմանների բարելավման պես կվերսկսվեն աշխատանքները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում շինաշխատանքներ իրականացնող կապալառու չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերությունը շարունակում է նշված ճանապարհահատվածում բացակայող ճանապարհային նշանների վերատեղադրման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառոցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Թալին-Լանջիկ հատվածում վերջին օրերին վերատեղադրվել են մոտ 50 ճանապարհային նշան և անվտանգության այլ տարրեր։ Շարունակվում են նաև ճանապարհն աղբից մաքրելու աշխատանքները։
Հաղորդագրության մեջ նշվում է‚ որ առաջիկա օրերին՝ եղանակային պայմանների բարելավման պես, ընկերությունը Տրանշ-3-ում կվերսկսի փոսային նորոգման աշխատանքները։