Սպորտ

Պրեմիեր լիգայում քննարկում են խաղակեսերը կրճատելու տարբերակը

1 րոպեի ընթերցում

Պրեմիեր լիգայում քննարկում են խաղակեսերը կրճատելու տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական Պրեմիեր լիգայում մինչ մրցաշարի վերսկսվելը քննարկվում է խաղակեսերի տևողությունը կրճատելու տարբերակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է BBC-ն: Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավար Գորդոն Թեյլորը փաստել է, որ այժմ քննարկվում են մի շարք հարցեր, ինչպես օրինակ` ավելի շատ փոփոխություններ կատարելու հնարավորությունը, խաղակեսերի տևողության կրճատումը և չեզոք դաշտերում խաղալու տարբերակը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբները կողմ են մրցաշրջանը վերսկսելուն: Այժմ Պրեմիեր լիգայի կազմակերպիչներն աշխատանքներ են տանում կառավարությունից թույլտվություն ստանալու ուղղությամբ: Անգլիայում մարզումային գործընթացն էլ կարող է սկսվել մայիսի 18-ից:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կրկին անժամկետ հետաձգվեց: Ի սկզբանե պլանավորվում էր առաջնությունը վերսկսել ապրիլի 30-ին: Սակայն կազմակերպիչները մտադիր են առաջնությունը շարունակել միայն կորոնավիրուսի պանդեմիան նահանջելուց հետո: Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում