Հասարակական

Ռուստամ Բադասյանն ուղերձ է հղել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 22-ամյակի առիթով

2 րոպեի ընթերցում

Ռուստամ Բադասյանն ուղերձ է հղել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 22-ամյակի առիթով

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 22-ամյակի առիթով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Ռուստամ Բադասյանի ուղերձը․

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության սիրելի՛ աշխատակիցներ, շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի, Ծառայության կազմավորման 22-ամյակի կապակցությամբ և մաղթում բարձր պատասխանատվություն՝ պետության համար այդչափ կարևոր առաքելությունն իրականացնելիս: Արմատական բարեփոխումների փուլում գտնվող Ծառայության ղեկավար անձնակազմի առջև դրված է շատ կարևոր խնդիր՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառման և օրենսդրական նոր լուծումների միջոցով բարձրացնել աշխատանքի արդյունավետությունն ու երաշխավորել մարդու իրավունքների պաշտպանությունը:

Համաձայն եմ՝ հեշտ խնդիրներից չէ, բայց տքնաջան աշխատանքի և մեծ նվիրումի շնորհիվ, վստահ եմ, որ համատեղ ուժերով կհասնենք մեր նպատակին: Համակարգի արդյունավետության բարձրացմամբ հետևողականորեն ձգտելու ենք նաև սոցիալական երաշխիքների և պատշաճ վարձատրության պայմանների ապահովմանը: Շնորհակալ եմ հսկայածավալ աշխատանքն անտրտունջ իրականացնող հարկադիր կատարողներին և Ծառայության մյուս աշխատակիցներին: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ և ձեզ ու ձեր ընտանիքներին մաղթում հաջողություն և առողջություն»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում