Սպորտ

Բունդեսլիգան կարող է չվերսկսվել մայիսի 9-ին

1 րոպեի ընթերցում

Բունդեսլիգան կարող է չվերսկսվել մայիսի 9-ին

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ֆուտբոլի առաջնության վերսկսումը հետաձգվում է անորոշ ժամանակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են գերմանական ԶԼՄ-ները: Ըստ նախնական տեղեկությունների, առաջնությունը պետք է վերսկսվեր մայիսի 9-ին, սակայն կառավարությունը վերջնական որոշում կայացնելու համար քննարկում կանցկացնի նախատեսվածից մեկ շաբաթ ուշ: Հաջորդ քննարկումը նախատեսված է անցկացնել մայիսի 6-ին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի առողջապահության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի մայիսի 9-ից հնարավոր կլինի վերսկսել Բունդեսլիգան: Այժմ Բունդեսլիգայի մի շարք ակումբներ սկսել են մարզումներն իրենց բազաներում: Խաղերը կանցնեն առանց հանդիսականների, ակումբներից յուրաքանչյուրից մարզադաշտում կլինի 126 անձ, այդ թվում՝ֆուտբոլիստները: Իսկ լրագրողներից տրիբունաներում կլինի միայն 30 ներկայացուցիչ:

Գերմանական Բունդեսլիգան դադարեցվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում