Սպորտ

«Ուրարտու»-ի երկրորդ թիմը ևս վերսկսել է մարզումները

1 րոպեի ընթերցում

«Ուրարտու»-ի երկրորդ թիմը ևս վերսկսել է մարզումները

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարզումները վերսկսեց նաև Հայաստանի առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Ուրարտու-2»-ը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Արամ Հակոբյանի գլխավորած թիմը, պահպանելով անվտանգության բոլոր կանոնները, մարզվում է սեփական մարզաբազայում։ Պարապմունքներն անցկացվում են որոշակի սահմանափակումներով՝ առավելագույնը 12 ֆուտբոլիստ է մասնակցում մարզումներին։ Մեզ հետ զրույցում թիմի գլխավոր մարզիչ Արամ Հակոբյանը մանրամասներ ներկայացրեց «Ուրարտու-2»-ի մասին․ «Արդեն սկսել ենք մարզումները։ Լավն այն է, որ տղաները գիտակցել էին, որ այս դադարն արձակուրդ չէ։ Բոլորն էլ այս ընթացքում անհատական մարզումներ էին անցկացրել և այժմ գտնվում են լավ մարզավիճակում։ Միակ բանը, որը պակասում է, դա խաղային պրակտիկան է։ Մենք այժմ աշխատում ենք այն բարելավելու ուղղությամբ»։

Հավելենք, որ Հայաստանի Առաջին խմբի ընթացիկ առաջնությունում «Ուրարտու-2»-ն իր ակտիվում ունենալով 33 միավոր զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում