Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանի լրջության գնահատականը տվել ենք՝ փոխնախագահ ընտրելով. Մակունցը հակադարձեց Սամսոնյանին

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանի լրջության գնահատականը տվել ենք՝ փոխնախագահ ընտրելով. Մակունցը հակադարձեց Սամսոնյանին

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն Ալեն Սիմոնյանի լրջության գնահատականը տվել է նրան ԱԺ փոխնախագահ առաջադրելով և ընտրելով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի ելույթում հնչեցված մտքին, թե «Իմ քայլը» խմբակցությունում լուրջ չեն ընդունում Սիմոնյանին:

«Մեր թիմակից Ալեն Սիմոնյանի լրջության գնահատականը «Իմ քայլը» խմբակցությունը տվել է Սիմոնյանին ԱԺ փոխնախագահ առաջադրելով և ընտրելով: Եվ նրա ելույթներից, նաև առաջնային ֆրոնտում մեր տեսակետները ներկայացնելիս, կարծում եմ, էլ ավելի տեսանելի է մեր վերաբերմունքը և լուրջ վերաբերմունքը մեր թիմակցի նկատմամբ: Իսկ ինչ վերաբերվում է, որ Ալեն Սիմոնյանը դիպուկ, տեղ-տեղ սուր, բայց փաստարկված տեսակետներ է հայտնում, որին հակափաստարկներ չկան, պարզապես պետք է ընդունել, որ հակափաստարկներ չկան»,-ասաց Մակունցը:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում