Արգենտինայի ֆուտբոլի առաջնությունը վաղաժամ ավարտվել է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի ֆուտբոլի առաջնությունն ավարտվել է ժամանակից շուտ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նման որոշում կայացրել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան: Նախագահ Կլաուդո Տապիանին որոշումը կապել է կորոնավիրուսի պանդեմիայի հետ: Սակայն հայտնի չէ՝ որևէ ակումբը կհռչակվի՞ երկրի չեմպիոնի թե, ոչ:
Առաջնության դադարից առաջ մրցաշարային աղյուսակի առաջատարը «Բոկա Խունիորս»-ն էր, երկրորդ տեղում «Ռիվեր Փլեյթ»-ը: Երկու թիմերի միավորների տարբերությունը մեկ միավոր է:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը