Սպորտ

«Ռոմա»-ի մարզիչը խոսել է Մխիթարյանի ապագայի մասին 

1 րոպեի ընթերցում

«Ռոմա»-ի մարզիչը խոսել է Մխիթարյանի ապագայի մասին 

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պ.Ֆոնսեկան խոսել է Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի ապագայի մասին Հռոմում:

«Ես ուզում եմ, որ Մխիթարյանը մնա, ինքը ևս ցանկություն ունի մնալու: Ես հավանում եմ նրա հետ մեր աշխատանքը: Նա լավ մարդ է և լավ ֆուտբոլիստ: Սակայն նրա ապագան կապված է նրա ակումբից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Great Football:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Ռոմայի»սպորտային տնօրեն Ջանլուկա Պետրաչիի բանակցություններն անգլիական ակումբի հետ դրական արդյունք են ունեցել:Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը«Ռոմա»-ի հետ նախատեսված էր մինչ հունիսի30-ը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջնությունը դադարեցված է, և հստակ ժամկետները չկան, թե երբ կվերսկսկվի,բայց Պետրաչիի բանակցության արդյունքում Մխիթարյանը թիմում կմնա մինչև մրցաշրջանի ավարտը`անկախ նրանից, երբ այն կավարտվի:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի սկզբում «Արսենալ»-ից վարձավճարով տեղափոխվեց«Ռոմա»:Հայ ֆուտբոլիստն այս ընթացաքում դարձել է6գոլի և3գոլայինփոխանցման հեղինակ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում