Սպորտ

Սիմեոնեի հեռանալու դեպքում «Ատլետիկո»-ն կարող է գլխավորել Ալեգրին 

1 րոպեի ընթերցում

Սիմեոնեի հեռանալու դեպքում «Ատլետիկո»-ն կարող է գլխավորել Ալեգրին 

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի ֆուտբոլային մասնագետ Մասիմիլիանո Ալեգրին կարող է մարզել իսպանական գրանդ ակումբներից մեկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Mundo Deportivo-ն: Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչը հնարավոր է գլխավորի Մադրիդի «Ատլետիկո»-ն: «Ատլետների» ղեկավարությունն արդեն իսկ սկսել է բանակցությունները Ալեգրիի հետ: Եթե «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հեռանա, հենց իտալացի մասնագետն էլ կարող է փոխարինել նրան:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ գերմանական «Բավարիա»-ն մերժել է իտալացի ֆուտբոլային մասնագետի հետ աշխատեու հնարավորությունը: Ալեգրին ցանկություն է հայտնել գլխավորել Գերմանիայի բազմակի չեմպիոն թիմը, սակայն ակումբի ղեկավարությունը չի համաձայնել: Այս մերժումից հետո իտալացի մասնագետի հետ բանակցություններ է սկսել ֆրանսիական ՊՍԺ-ն:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում