Սպորտ

Բարձրագույն խմբի 6 ակումբներ կստանան ՈՒԵՖԱ-ի «Ակումբային մասնակցության վճարները»

2 րոպեի ընթերցում

Բարձրագույն խմբի 6 ակումբներ կստանան ՈՒԵՖԱ-ի «Ակումբային մասնակցության վճարները»

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեն որոշել է ակումբներին վաղօրոք բաշխել ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2020-ի«Ակումբային մասնակցության վճարները»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Սրանք այն վճարներն են, որոնք ակումբները սովորաբար ստանում են եվրոպական գլխավոր առաջնության որակավորման և հիմնական փուլերի ընթացքում ազգային հավաքականներ ֆուտբոլիստներ գործուղելու համար: Վերոնշյալ գումարն ընդգրկում է Ազգերի լիգայի 2018/2019 մրցաշրջանի և Եվրոպայի առաջնության 2018-2020 որակավորման փուլերի խաղարկությունները: Ի սկզբանե նախատեսվում էր իրականացնել գումարների բաշխումը Եվրո-2020-ի փլեյ-օֆֆ փուլի ավարտից հետո, սակայն, հաշվի առնելով փլեյ-օֆֆի հետաձգումը, ինչպես նաև կորոնավիրուսային համաճարակի հետևանքով ստեղծված բարդ իրադրությունը և ակումբների ֆինանսական խնդիրները, ՈՒԵՖԱ-ի գործադիր մարմինը որոշում է կայացրել մասնակցության գումարները բաշխել ակումբներին ավելի շուտ՝ 2020 թվականի մայիսի 1-ին: Այսպիսով, Հայաստանի Բարձրագույն խմբի 6 ակումբներ մայիսի 1-ին կստանան իրենց հասանելիք վճարները ստորև սահմանված չափաքանակներով՝

Փյունիկ ՖԱ– 211,476.90 Եվրո

Ալաշկերտ ՖԱ– 203,511.40 Եվրո

Արարատ-Արմենիա ՖԱ– 105,764.82 Եվրո

Ուրարտու ՖԱ– 90,204.87 Եվրո

Գանձասար-Կապան ՖԱ– 57,731.11 Եվրո

Լոռի ՖԱ– 36,081.95 Եվրո

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում