Սպորտ

ՈԻԵՖԱ-ն ուզում է ԵՎՐՈ-2020-ն անցկացնել այն քաղաքներում, որտեղ ի սկզբանե պլանավորել էր

2 րոպեի ընթերցում

ՈԻԵՖԱ-ն ուզում է ԵՎՐՈ-2020-ն անցկացնել այն քաղաքներում, որտեղ ի սկզբանե պլանավորել էր

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի եվրոպական ասոցացիան` ՈՒԵՖԱ-ն, մտադիր է Եվրո-2020-ն անցկացնել այն քաղաքներում, որտեղ ի սկզբանե պլանավորված էր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: ՈՒԵՖԱ-ն ուզում է, որ Եվրոպայի հոբելյանական առաջնությունն անցկացվի 12 քաղաքներում, անկախ նրանից, որ մրցաշարը հետաձգվել է մեկ տարով: Հյուրընկալող քաղաքների կազմկոմիտեները մինչև ապրիլի 30 պետք է համապատասխան նամակ ուղարկեն՝ ՈՒԵՖԱ-ին իրենց մասնակցությունը ևս մեկ անգամ փաստելով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈՒԵՖԱ-ն անփոփոխ թողեց Եվրոպայի հոբելյանական առաջնության անվանումը: Մարտի 17-ին ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը հետաձգվեց մեկ տարով: Նման որոշում ընդունվել էր ՈՒԵՖԱ-ի մասնակից անդամների տեսակոնֆերանսի ժամանակ, որին մասնակցում էին ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները:

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին` հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարը կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Բիլբաոյում, Գլազգոյում, Բուդապեշտում և Ամստերդամում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում