Սպորտ

Ռուսական Պրեմիեր լիգան կարող է վերսկսվել հունիսին

1 րոպեի ընթերցում

Ռուսական Պրեմիեր լիգան կարող է վերսկսվել հունիսին

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական Պրեմիեր լիգայի կազմակերպիչները քննարկում են առաջնությունը հունիս ամսին վերսկսելու տարբերակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է լիգայի մամուլի ծառայությունը: Կազմակերպիչները ցանկություն ունեն առաջնությունը վերսկսել հունիսի 21-ին կամ հունիսի 28-ին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության մյուս հանդիպումները կարող են անցկացվել առանց երկրպագուների: Այժմ ռուսական `Պրեմիեր լիգան դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այն կարող է վերսկսվել մայիսի 31-ին: Լիգայի կազմակերպիչները մտադրություն ունեն առաջնության մյուս խաղերը վերսկսվելու դեպքում անցկացնել առանց երկրպագուների:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդհատվել են Եվրոպայի գրեթե բոլոր առաջատար առաջնությունները, բացառությամբ Բելառուսի առաջնությանը: Համաճարակի պատճառով հետաձգվեցին Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը, ինչպես նաև ֆուտբոլի Եվրոպայի հոբելյանական առաջնությունը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում