Տարածաշրջանային

Իրանում կորոնավիրուսը հաղթահարած անձանց թիվն ավելացել է 1.276-ով

1 րոպեի ընթերցում

Իրանում կորոնավիրուսը հաղթահարած անձանց թիվն ավելացել է 1.276-ով

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսի ապրիլի 27-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 991-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 91 հազար 472: Նշված ժամանակահատվածում մահացածների թիվն ավելացել է 96-ով: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է ընդհանուր առմամբ 5 հազար 806 մարդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ծանր վիճակում է գտնվում 3.011 անձ: Երկրում ապաքինվածների թիվն ավելացել է 1.276-ով: Ընդհանուր առմամբ Իրանում ապաքինվել է 70 հազար 933 անձ:

Մինչ այժմ թեստավորվել է 432․329 անձ

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում