Հասարակական

Ռուստամ Բադասյանն ԱՆ աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ գլխավոր քարտուղարին

1 րոպեի ընթերցում

Ռուստամ Բադասյանն  ԱՆ աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ գլխավոր քարտուղարին

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր աշխատակազմին ներկայացրել է Նախարարության նորանշանակ գլխավոր քարտուղար Սուրեն Գալստյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախարարը շնորհավորել է Սուրեն Գալստյանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել նոր աշխատանքում:

Գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել և նշել, որ կանի առավելագույնը կարճ ժամանակահատվածում ջերմ և բաց աշխատանքային հարաբերություններ հաստատելու և նորարարական լուծումների միջոցով Նախարարության առջև դրված խնդիրներն ու կարևորագույն բարեփոխումները համատեղ ջանքերով հաջողությամբ կյանքի կոչելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում