Պաշտոնական

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին՝ նրա ծննդյան օրվա և Նիդերլանդների Թագավորության ազգային տոնի առթիվ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Կարևորելով բարեկամության և փոխվստահության մթնոլորտում զարգացող հայ-նիդերլանդական հարաբերությունները՝ մենք մեծապես շահագրգռված ենք խորացնելու և ընդլայնելու Նիդերլանդների հետ փոխշահավետ համագործակցությունը հնարավոր բոլոր ոլորտներում։

Օգտվելով առիթից՝ խորին երախտագիտություն եմ հայտնում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում բազմակողմ և երկկողմ ձևաչափերով Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կհաղթահարենք այս փորձությունը:

Վստահ եմ, որ մեր պետությունների միջև առկա կառուցողական երկխոսությունը կշարունակի զարգանալ և խորանալ՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության։

Բոլորիս համար դժվարին և մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում մաղթում եմ Ձեզ ևՆիդերլանդների բարեկամ ժողովրդին առողջություն և տոկունություն»,-մասնավորապես նշել է նախագահ Սարգսյանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում