Պրեմիերա. Անդրե Սիմոնյանն ու Սևակ Ամրոյանը ներկայացրել են «Իմ խաղաղ երեկոն է հիմա» երգի հոլովակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:The Beautified Project ալտերնատիվ ռոք խմբի հիմնադիր, պրոդյուսեր Անդրե Սիմոնյանը և երգիչ Սևակ Ամրոյանըերաժշտասերների դատին են հանձնել Վահան Տերյանի «Իմ խաղաղ երեկոն է հիմա» բանաստեղծությամբ գրված համանուն երգը և երգի տեսահոլովակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոլովակը հասանելի է համացանցում:

Մեզ հետ զրույցում Անդրե Սիմոնյանը պատմել էր, որ ավելի քան տասը տարի Սևակի հետ մտերիմ ընկերներ են: «Երբ փողոցով քայլում ենք, հաճախ զարմացած են նայում մեզ, որովհետև գիտեն, որ երաժշտական տարբեր ոլորտներից ենք: Մենք միշտ մտածել ենք միասինորևէ երգ կատարել, բայց ժամանակ և առիթ չէր ընձեռվում: Վերջերս խոսում էինքշատերին հայտնի«Տարիներ-տարիներ»ստեղծագործությանմասին, որի իրական վերնագիրն է «Իմ խաղաղ երեկոն է հիմա»: Երկուսս էլ Վահան Տերյանի բանաստեղծությունները շատ ենք սիրում, մեղեդին էլ շատ գեղեցիկ է»,-ընդգծել էր երաժիշտը:

Երգի գործիքավորումն իրականացրել են ակուստիկ կիթառներով: Համագործակցել են Adana Project-ի կիթառահար Պատրիկ Ավետիսյանի հետ, հնչյունային պրոդյուսերը Սերգեյ Գասպարյանն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Մարիամ Գևորգյանը:

Երգը, «Տարիներ-տարիներ» վերտառությամբ, նախկինում կատարել է Արամ Ասատրյանը։

Անժելա Համբարձումյան

Հայերեն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը