Սպորտ

«Արսենալ»-ը կվաճառի Օբամեյանգի տրանսֆերը պանդեմիայի պատճառով

1 րոպեի ընթերցում

«Արսենալ»-ը կվաճառի Օբամեյանգի տրանսֆերը պանդեմիայի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լոնդոնի«Արսենալ» ֆուտբոլային ակումբը կվաճառի գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրել է The Telegraph-ը: «Արսենալ»-ը պարտադրված է վաճառել Օբամեյանգի տրանսֆերը, քանի որ ֆինանսական խնդիրներ ունի կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: «Զինագործները» նպատակ ունեն առավել ցածր գնով վաճառել հարձակվողին, քան հաջորդ տարի անվճար բաց թողնել ֆուտբոլիստին, քանի որ լրանում է նրա պայմանագրի ժամկետը:

Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ «Արսենալ»-ի գաբոնցի հարձակվողն ամռանը կարող է տեղափոխվելՄադրիդի «Ռեալ» կամ«Չելսի»:

Այս մրցաշրջանում Օբամեյանգը «Արսենալ»-ի կազմում մասնակցել է 32 հանդիպման, խփել 20 գնդակ:Նա«Արսենալ» է տեղափոխվել 2018 թվականին Դորտմունդի «Բորուսիա»-ից:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում