Սպորտ

Ռոնալդուն չի հեռանա «Յուվենտուս»-ից

1 րոպեի ընթերցում

Ռոնալդուն չի հեռանա «Յուվենտուս»-ից

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրինի «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի հեռանա ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Tuttosport-ը: Ըստ կայքի, հարձակվողն ակումբում կմնա ևս երկու տարի և այժմ հրաժարվել է աշխատավարձի կեսից, քանի որ «Յուվենտուս»-ը ֆինանսական խնդիրներ ունի կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով «Յուվենտուս»-ը կարող է վաճառել Ռոնալդուին: Ստեղծված իրավիճում թուրինյան ակումբը ըստ ամենայնի չի կարողանա վճարել Ռոնալդուի աշխատավարձը: Ռոնալդուն «Յուվենտուս»-ում տարեկան ստանում է 31 միլիոն եվրո:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում