Սպորտ

«Շիրակ»-ի ֆուտբոլիստները թեստավորվել են ու սկսել մարզումները

1 րոպեի ընթերցում

«Շիրակ»-ի ֆուտբոլիստները թեստավորվել են ու սկսել մարզումները

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը վերսկսել է մարզումները:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից: «Շիրակ»-ի բոլոր ֆուտբոլիստները և ամբողջ աշխատակազմը հանձնել են ՀՖՖ-ի կողմից ստացած կորոնավիրուսի թեստերը, որոնց բոլորի պատասխանը եղել է բացասական։

Ակումբն ապրիլի 24-ից վերադառնում է մարզումներին` հաշվի առնելով անվտանգության ապահովման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները։

Ավելի վաղ ՀՖՖ-ն հայտարարություն էր տարածել, որ ՀՀ պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները ապրիլի 23-ից կարող են վերսկսել մարզումները:Մինչև մարզումների սկիզբը բոլոր ակումբները պարտավոր են թեստավորել իրենց ֆուտբոլիստներին, ինչպես նաև մարզչական, սպասարկող և բժշկական անձնակազմերի ներկայացուցիչներին։ Յուրաքանչյուր ակումբի կազմում մարզմանը միաժամանակ կարող է մասնակցել ոչ ավելի, քան 20 անձ՝ ներառյալ ֆուտբոլիստները, մարզչական, սպասարկող և բժշկական անձնակազմի ներկայացուցիչները:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում