Արամ Ա կաթողիկոսը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատարագը հանդիսապետել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը։

Վեհափառ Հայրապետը միջոցառման ընթացքում ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա կապակցությամբ։

«Այս օրն իր մեջ մարմնավորում է մեր ժողովրդի պահանջատիրական կամքն ու անխորտակելի հավատքը։ Ահա, թե ինչու այս օրը սովորական չէ։ Ապրիլի 24-ի խորհուրդով շաղախված է յուրաքանչյուր հայի կյանքը ու գոյությունը»,- ասել է Արամ Ա-ն։

Վեհապառ Հայրապետը հորդորել է լինել իրատես և կազմակերպված՝ մանավանդ ներկա աշխարհաքաղաքական պայմաններում, որոնք, ցավոք, հիմնված են ազգերի և գերպետությունների տնտեսական ու քաղաքական շահերի վրա։

«Մարդու իրավունքների հռչակագիրը, դժբախտաբար, մնացել է թղթի վրա, իսկ ազգերի իրավունքները և Աստվածատուր արդարությունը մարդկային կյանքի լուսանցքի վրա է գտնվում»,- եզրափակել է Արամ Ա-ն։

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն։

Կարեն Խաչատրյան

Հայերեն العربية English Русский

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո