Սպորտ

«Ուրարտու»-ի մարզիչը պատմել է, թե ինչպես է թիմը վերսկսելու մարզումները

2 րոպեի ընթերցում

«Ուրարտու»-ի մարզիչը պատմել է, թե ինչպես է թիմը վերսկսելու մարզումները

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տևական դադարից հետո «Ուրարտուն» որոշ սահմանափակումներով վերսկսում է մարզումները սեփական մարզաբազայում։ Թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը նշել է, թե ինչ ուղղվածություն են ունենալու առաջիկա մարզումները:

«Առաջիկայում թիմը կբաժանենք երկու մասի ու կմարզվենք 2 խմբով։ Այս շաբաթվա ընթացքում հիմնական խնդիրը լինելու է խաղային կարողությունները վերականգնելը, որոնք մի փոքր նվազել են բավական երկար դադարի ընթացքում։ Ֆուտբոլիստների շրջանում դադար է եղել ոչ թե ֆիզիկական ծանրաբեռնվածության տեսանկյունից, որովհետև, ինչպես բազմիցս նշել ենք, մենք անընդհատ աշխատել ենք այդ ուղղությամբ, այլ հենց խաղային վարժությունների տեսանկյունից, մասնավորապես՝ երկկողմանի հանդիպումների բացակայություն է եղել, ուստի առաջիկա շաբաթների ընթացքում 2 խմբով մենք կվերականգնենք մեր կարողությունները, իսկ հետագայում արդեն կմիավորվենք ու կպատրաստվենք արդեն տակտիկապես՝ անցկացնելով երկկողմանի խաղեր։ Ֆուտբոլիստի կարիերայում նման երկար ժամանակահատված չի լինում, որ նրանք մնան առանց ֆուտբոլի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գրիգորյանի խոսքերը փոխանցում է «Ուրարտու»-ի մամուլի ծառայությունը:

Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ ամենաարդյունավետ նախապատրաստությունն աշխատանքը հստակ օրերի բաշխելով իրականացնելը չէ, այլ մարզավիճակը վերականգնելու մշտականությունը պահելն է։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում