ԵՎՐՈ-2020-ի անվանումը չի փոխվի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի եվրոպական ասոցացիան` ՈՒԵՖԱ-ն, անփոփոխ թողեց Եվրոպայի հոբելյանական առաջնության անվանումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Մարտի 17-ին ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը հետաձգվեց մեկ տարով: Նման որոշում ընդունվել էր ՈՒԵՖԱ-ի մասնակից անդամների տեսակոնֆերանսի ժամանակ, որին մասնակցում էին ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները:
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին` հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարը կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Բիլբաոյում, Գլազգոյում, Բուդապեշտում և Ամստերդամում:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը