«Ուրարտու»-ի մարզմանը ներկա են լինելու միայն մարզիչն ու մեկ բուժաշխատող
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի բժշկական գծով փոխտնօրեն Միխայիլ Վարդապետովը պատմել է, թե ինչպես են թեստավորվել «Ուրարտուի» ֆուտբոլիստները և ինչպես են պատրաստվում անցկացնել առաջիկա մարզումները։
«Մարզվելու ենք երկու խմբով, որոնցից յուրաքանչյուրում ֆուտբոլիստների թիվը չի գերազանցելու 15-ը։ Մեզ անհրաժեշտ էր նախօրոք ստուգել ֆուտբոլիստներին՝ պարզելու կորոնավիրուսի առկայությունը։ ՀՖՖ-ի կողմից ստացել էինք անհրաժեշտ քանակությամբ թեստեր։ Այսօր մեր ֆուտբոլիստներին ու ակումբի աշխատակիցներին թեստավորել ենք։ Էքսպրես մեթոդի շնորհիվ արդյունքների մասին իմացանք 15-20 րոպե անց։ Բոլորի պատասխանները բացասական էին։ Այժմ արդեն պատրաստվում ենք մարզմանը, որն անցկացնելու ենք սահմանափակ կազմով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վարդապետովի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մասնագետի խոսքով` հնարավոր ռիսկերը նվազեցնելու նպատակով մարզումներին ներկա են գտնվելու միայն մարզիչնու մեկ բուժաշխատող:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը