Սպորտ

«Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստները թեստավորվել են 

1 րոպեի ընթերցում

«Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստները թեստավորվել են 

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան ֆուտբոլի առաջնության բարձրագույն խումբը ներկայացնող«Ալաշկերտ»ակումբի անդամները մարզումները վերսկսելուց առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից:

«Ալաշկերտի» ֆուտբոլիստները և ադմինիստրատիվ կազմը կորոնավիրուսի թեստավորում են անցել: Բոլոր թեստերի պատասխանները բացասական են:

Թիմը պատրաստ է մարզումների վերսկսմանը` պահպանելով բոլոր անհրաժեշտ կանոնները: Մարզումները կանցկացվեն 2 տարբեր խմբերով` տարբեր ժամերի:

Ավելի վաղ ՀՖՖ-ն հայտարարություն էր տարածել, որ ՀՀ պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները ապրիլի 23-ից կարող են վերսկսել մարզումները:

Մինչև մարզումների սկիզբը բոլոր ակումբները պարտավոր են թեստավորել իրենց ֆուտբոլիստներին, ինչպես նաև մարզչական, սպասարկող և բժշկական անձնակազմերի ներկայացուցիչներին։ Յուրաքանչյուր ակումբի կազմում մարզմանը միաժամանակ կարող է մասնակցել ոչ ավելի, քան 20 անձ՝ ներառյալ ֆուտբոլիստները, մարզչական, սպասարկող և բժշկական անձնակազմի ներկայացուցիչները:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում