Տարածաշրջանային

Covid-19. Իրանում ապաքինվել է 64 հազար 843 մարդ

1 րոպեի ընթերցում

Covid-19. Իրանում ապաքինվել է 64 հազար 843 մարդ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսի ապրիլի 23-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1.030-ով՝ կազմելով 87 հազար 026: Վերջին մեկ օրում Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 90 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 հազար 481:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ծանր վիճակում է գտնվում 3 հազար 105 անձ: Ապրիլի 23-ի տվյալներով ապաքինվածների թիվն ավելացել է 1.730-ով՝ ընդհանուրը դառնալով 64 հազար 843: Մինչ այժմ թեստավորվել է 389 հազար 507 անձ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում