Սպորտ

Լուիս Էնրիկեն ինքնակամ համաձայնել է աշխատավարձի կրճատմանը

1 րոպեի ընթերցում

Լուիս Էնրիկեն ինքնակամ համաձայնել է աշխատավարձի կրճատմանը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ինքնակամ համաձայնել է աշխատավարձի կրճատմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է AS-ը: Էնրիկեն խնդրել է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիային 25տոկոսով կրճատել իր աշխատավարձը կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում: Մարզչի աշխատավարձը կազմում է 1,5 միլիոն եվրո: Ֆեդերացիան այժմ ֆինանսական լուրջ խնդիրներ ունի, քանի որ չեղարկվել են բոլոր ընկերական հանդիպումները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսպանական բարձրագույն լիգայի, ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի և Իսպանիայի սպորտի խորհրդի քննարկման արդյունքում են եկել այս եզրակացությանը: Հիմնական շարժառիթը լիգան ավարտին հասցնելու համար եղել է ֆինանսական կողմը, քանի որ պանդեմիան լուրջ վնասներ է հասցրել Իսպանիային:

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էմարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում