Սպորտ

VAR համակարգը կարող է այս մրցաշրջանում հանվել 

1 րոպեի ընթերցում

VAR համակարգը կարող է այս մրցաշրջանում հանվել 

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլում մրցավարների տեսաօգնության համակարգը` VAR-ը, հնարավոր է այս տարի եվրագավաթների ընթացքում չկիրառվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Mundo Deportivo-ն: ՈՒԵՖԱ-ն դեռևս պետք է հաստատ այս լուրը, սակայն նման որոշումը կարող է կապված լինել կորոնավիրուսի պանդեմիայի հետ, քանի որ VAR համակարգի մրցավարների համար անհնարին կլինի պահպանել սոցիալական հեռավորությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈՒԵՖԱ-ն մտադիր է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներն անցկացնել օգոստոսի սկզբին, իսկ եզրափակիչը` ամսվա ավարտին` 29-ին: Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կարող է անցկացվել օգոստոսի 26-ին: ՈՒԵՖԱ-ն լիահույս է` հունիս-հուլիս ամիսներին առանց երկրպագուների ավարտին կհասցվեն ազգային առաջնություննները, և ակումբները կկարողանան մասնակցել Չեմպիոնների լիգային և Եվրոպայի լիգային:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մարտի 13-ից սկսած դադարեցվել են եվրոպական գրեթե բոլոր առաջնությունները: Միայն Բելառուսի առաջնությունն է ընթացքի մեջ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում