Հասարակական

Մոսկվա-Երևան չորրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 203 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Մոսկվա-Երևան չորրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 203 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու նպատակով 2020 թ․ ապրիլի 22-ին (ժամը՝ 15։00-ին) տեղի է ունեցել «S7» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը, որով հայրենիք է վերադառնում 203 քաղաքացի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։

«Օդանավը «Դոմոդեդովո» օդանավակայանից արդեն ուղղություն է վերցրել դեպի Երևան։ Մոսկվա-Երևան չորրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 203 քաղաքացի։ Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել քաղաքացիների անվճար մեկնումը հայրենիք»,- նշված է հաղորդագրության մեջ։

Օդանավով Հայաստան են տեղափոփվում նաև ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարության համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագետներն ու մեր հայրենակիցների կողմից հումանիտար օգնության շրջանակներում հավաքագրված առաջին անհրաժեշտության պարագաները (դիմակներ, ձեռնոցներ, ախտահանիչ լուծույթներ և այլն)։

Տվյալ թռիչքով Հայաստան վերադարձող քաղաքացիները կգնվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում։

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում