Արմեն Սարգսյանը հեռավար զրուցել է ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ Ալբերտ Վարդանյանի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2019թ. ամռանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ախուրյանում հյուրընկալվել էր քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արվեստանոցում, ծանոթացել նրա աշխատանքներին:

ՀՀ վաստակավոր նկարիչ Ալբերտ Վարդանյանը մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային ցուցահանդեսների։ Մոդեռն ոճն ազգային մտածողության հետ հաջողությամբ համադրող քանդակագործի աշխատանքները գտնվում են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Դանիայում և այլուր, և, իհարկե, նրա ծննդավայր Գյումրիում։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախորդ հանդիպումից գրեթե մեկ տարի անց Հանրապետության նախագահը և Ալբերտ Վարդանյանը վերստին զրույց են ունեցել , այս անգամ՝ հեռավար: Նախագահը հետաքրքրվել է արտակարգ դրության պայմաններում արվեստագետի ստեղծագործական գործունեությամբ, ծրագրերի ընթացքով։ Քանդակագործի հետ զրույցը վերաբերել է ինչպես նրա ներկա աշխատանքներին, այնպես էլ ապագա մտահաղացումներին։

Այդ համատեքստում Ալբերտ Վարդանյանն անդրադարձել է նաև «Ազդեցություն և հակազդեցություն» անունը կրող՝ 2008թ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի իր նախագծին և դրա իրականացման ընթացքին։ Այս նախագիծը հաղթող էր ճանաչվել հայտարարված մրցույթի արդյունքներով։

Հեռավար զրույցը, բնականաբար, չի շրջանցել նաև Գյումրին՝ որպես առանձնահատուկ մշակութային երևույթ, որը ոչ միայն հատուկ ուսումնասիրության, այլև հատուկ վերաբերմունքի, ուշադրության կարիք ունի:

Նախագահ Սարգսյանը քաջալերել է գյումրեցի քանդակագործին՝ շարունակել ստեղծագործել ու արարել, նշելով, որ ժամանակային կամ իրավիճակային որևէ սահմանափակում չի կարող խոչընդոտել արվեստագետի երևակայությանն ու ստեղծագործական որոնումներին։

Հայերեն Русский

Քննարկվեցին տնտեսական տարբեր hամակարգերում Հայաստանի ներգրավվածության հեռանկարները

Հոկտեմբերի 15-ի միջոցառումների անոնս

Կենտրոնական բանկերը ներդրումային փորձագետների ուշադրության կենտրոնում․ Ամունդի-Ակբա

Կանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձը

COP17-ը Հայաստանին հնարավորություն է տվել նոր կապեր հաստատել միջազգային գործընկերների հետ. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Հրազդանում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Պատգամավոր Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը Շիրակի մարզպետին ներկայացրել է «Գյումրու քաղաքային զարգացման» ծրագիրը

Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետ