Տարածաշրջանային

Իրան. կորոնավիրուսով վարակվածների զգալի մասն ապաքինվել է

1 րոպեի ընթերցում

Իրան. կորոնավիրուսով վարակվածների զգալի մասն ապաքինվել է

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում ապրիլի 22-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվահամեմատ, երկրում կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 1194-ով՝ կազմելով 85 հազար 996: Մահացածների թիվն ավելացել է 94-ով: Վարակի բռնկումից ի վեր երկրում մահացել է 5 հազար 391 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իրանում Հայաստանի դեսպանատունը հայտնում է, որ ծանր վիճակում է գտնվում 3 հազար 311 անձ:

Իրանում ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 148-ով: Այս ընթացքումապաքինվել է 63 հազար 113 մարդ: Մինչ այժմ թեստավորվել է 377 հազար 396 անձ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում